Երկու տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը հայտնել է, որ թաքցնելու ոչինչ չունի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է տեսանյութ, որտեղ երրորդ նախագահը պատասխանում է վերջին շրջանում հաճախակի հնչող հարցերին։

Հարցին՝ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզե՞ց ճշմարտությունը, Սերժ Սարգսյանն ասում է. «Ճշմարտությունը հետևյալն է։ 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց։ 1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց։ Նրանք մեծ կորուստներ կրեցին, նրանց ծրագրերը ձախողվեցին և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ քննադատության»,-ասաց Սերժ Սարգսյանը։

ArmDay.am | «Խոսենք անկեղծ. Սերժ ...

Հարցին՝ ինչու՞ մասնակցեց հանձնաժողովի նիստին, երրորդ նախագահն ասաց, որ իրեն հրավիրեցին հանձնաժողովի նիստին և չէր կարող չգնալ, որովհետև թաքցնելու ոչինչ չունի. «Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը և դա պետք է արձանագրվեր։ Վերջնական եզրակացություն կանեինք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի ԱԺ։ Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է վեր լինեն ամեն ինչից»,-ասել է Սերժ Սարգսյանը։

(Visited 39 times, 1 visits today)