Դո՛ւ, որ ուսադիրներդ վաճառեցիր 30 արծաթով։ Դո՛ւ, որ կարողացար ներքին համաձայնությունների շնորհիվ թալանչիներին փախցնել մեր երկրից

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք ու ձեր թիմակիցները համերաշխությունի՞ց եք խոսում, դո՛ւ, որ ուսադիրներդ վաճառեցիր 30 արծաթով։ Դո՛ւ, որ կարողացար ներքին համաձայնությունների շնորհիվ թալանչիներին փախցնել մեր երկրից։ Դո՛ւ, որ ԱՄՆ֊ում գաղտնի հանդիպում ունեցար Գագիկ Խաչատրյանի հետ և երաշխիքիներ տվեցիր, որ գա Հայաստան՝ չի կրի իր պատիժը։
Կադիրովը շնորհավորել է Վանեցյանին ...

Դո՛ւ, որ նախկին ռեժիմի մութ գործերը կազմակերպողներից ես եղել։ Հիմա եկել ես ու մտահոգ երկրացի ես խաղո՞ւմ։ Ախր ա՛յ դրսի ուժերի կողմից ֆինանսավորվող պրոեկտ, դու ու քո թիմը մեր երկրի ու պետության խարանն եք։ Քեզ մեր քաղաքացին նմանեցնում է Դավիթ Շահնազարյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ»:

(Visited 96 times, 1 visits today)