Գետինը մտեք, ՀՀԿ…Ներողություն խնդրեք ու լքեք քաղաքականությունը. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

՛՛2012թ․ թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթել է ․․․ ՌԴ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը, ինչը քրեորեն պատժելի է։ Հիշեցնեմ, որ այդ ընտրություններում ես շուրջ 10,000 քվե էի ստացել։ Գետինը մտեք, ՀՀԿ․․․․

ՀՀԿ-ի այսօրվա հայտարարությունը ...

Ծնկի եկած ներողություն խնդրեք այդ ընտրատարածքի բոլոր ընտրողներից, ինձանից, բոլոր թեկնածուներից նաև այդ մեծագույն ֆարսի, կեղծիքի ու խաբեության համար։ Հպարտանո՞ւմ էիք չէ այս «տեսակով»․․․ Ներողություն խնդրեք ու լքեք քաղաքականությունը՛՛։

(Visited 224 times, 1 visits today)