«Բարեգործության անվան տակ կախվածության մեջ է պահել սոցիալապես անապահով մի զգալի հատվածի». Վահե Գևորգյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանն անհավասարության, անարդարության ու փառամոլության սիմվոլ է, որը բարեգործության անվան տակ երկար տարիներ կախվածության մեջ է պահել սոցիալապես անապահով մի զգալի հատվածի։

Գագիկ Ծառուկյան - Վիքիպեդիա՝ ազատ ...

Ծառուկյանը սնվել է այդ մարդկանց իրեն ուղղված մեծարման խոսքերով և «աղոթքներով»։ Մարդու փառամոլությունն այն աստիճանի էր հասել, որ մերձավորներին «ստիպում» էր իրեն թագավոր ասել։ Նման մարդիկ շատ ավելի վտանգավոր են պետության համար, քան ցանկացած բռնապետ, որովհետև նրանք կարողանում են այնպես համադրել թալանն ու բարեգործությունը, որ սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում գտնվող մարդը իրեն ունեզրկողին քննադատելու փոխարեն՝ մեծարում է նրան մի փոր հացի դիմաց»:

Գագիկ Ծառուկյանը անհավասարության, անարդարության ու փառամոլության սիմվոլ է, որը բարեգործության անվան տակ երկար տարիներ…

Опубликовано Vahe Gevorgyan Воскресенье, 14 июня 2020 г.

(Visited 101 times, 1 visits today)