Արցախում մարդ մնացե՞լ է, թե՞ բոլորն են եկել… Ահա, թե ովքեր են ներկա գտնվել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին… Տարոն Չախոյան

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր էջում գրել էր. Սիրելի՛ ժողովուրդ, Ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Նախորդ 1 ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք ՀՀ-ով մեկ։ Վաղուց` Տասներեք տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ ընդունելության համար։ Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ ես փորձում էի հասկանալ` արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։
Եւ մեծ ուրախությամբ պիտի ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատը ու լավը տարբերող։ Տարոն Չախոյանը գրում է. Ստեփանակերտի քաղաքապետը՝ Քոչարյանի հանրահավաքին:
Այսօր Քոչարյանի հրավիրած հանրահավաքին արված լուսանկար է : Լուսանկարում նաև Ստեփանակերտի քաղաքապետն է՝ Դավիթ Սարգսյանը, մնացած 3-ն էլ են Ստեփանակերտից, դրա մասին են վկայում վերջիններիս ֆեյսբուքյան էջերը: Հիմա հարց, Արցախում մարդ մնացե՞լ է, թե՞ բոլորն են եկել։

(Visited 116 times, 1 visits today)