Արա, դու ով դառար, որ ՌԴ նախագահին օդանավակայանում չես դիմավորում․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին

Владимир Путин посетит Армению впервые с момента трагедии в Гюмри -  Газета.RuՌուսաստանը մեր դաշնակիցն է եղել, այսօր էլ է մեր դաշնակիցը ու վստահ եմ ՝ վաղն էլ լինելու։ Այս մասին, երեկ քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Серж Саргсян сегодня провел телефонный разговор с Владимиром Путиным -  aysor.am - Горячие новости из Армении«Որպես դաշնակից իրենք հիմնականում կատարել են իրենց պարտականությունները։ Բայց մենք պիտի հասկանանք մի շատ կարևոր բան, որ այդ դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն։ Մենք չենք կարող այստեղ նստել ու ենթադրել, թե ռուսներից մենք միայն պիտի ուզենք։ Եվ, ասենք , իրենք պետք է բերեն այստեղ իրենց զինվորներին զոհեն, իրենք գազը մեզ պիտի ձրի տան։ Այսինքն՝ իրենք կարծես մեզ պարտական են, հա՞։ Չի կարող այդպիսի բան լինել։ Նույնիսկ մարդկային հարաբերություններում այդպիսի բան չկա։ Ընկերները նրա համար են, որ մեկը մյուսին օգնեն, ոչ թե ստացվի այնպես ,որ միշտ միայն մեկը օգնի։Եթե միշտ մեկն է օգնում, արդեն դա ընկերություն չի։ Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալի՞ց է վերաբերվելու։ Արա, դու ով դառար, որ ՌԴ նախագահին օդանավակայանում չես դիմավորում։ Դու ո՞վ ես, ո՞վ։ Դու, ով ես արա, ինչի ես էդ մարդուն անհարգալից վերաբերմունք ցույց տալիս»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Владимир Путин посетит Армению впервые с момента трагедии в Гюмри -  Газета.RuՀիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ի այցին։ Երևանում Պուտինը մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որին ներկա էին նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները։ Օդանավակայանում բոլոր երկրների ղեկավարներին դիմավորել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախագահականում արդեն՝ Նիկոլ Փաշինյանը։

(Visited 92 times, 1 visits today)