Այ Պետրոսյան,Ձեր կանչած լիֆտը սկի չի գալիս՝ պարոն Փաշինյանը ո՞նց կգա

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Գևորգ Պետրոսյանին.

Այ պարոն Պետրոսյան, ախր որ ասեմ էլի կասեք ասեց…. Ձեր կանչած լիֆտը սկի չի գալիս՝ պարոն Փաշինյանը ո՞նց կգա։

Հո ամեն մի «Ճ» կլասի խմբակցության «Ճ» կլասի պատգամավորի հետ բանավեճի չեն մտնի։ Դուք համ բանավեճի բան չեք, համ էլ առանց դեղերը խմելու հելնելու եք գնաք ու ողջ համացանցի խինդն ու ուրախությունը դառնաք։

Yerevan.Today | Նախարարը մանկատուն և ...

Բա ձեզ պե՞տք ա։ Հենա էն Անժոի բեսեդկայում ու Ագնեսի գրկում ձեզ գրկաբաց ընդունում են։

Գնա քո համար մանրից բզբզա🥴  Հ. Գ. Իրանի լիֆտը նկատի չունեի🤭

Ստորև ներկայավնում ենք Գևորգ Պետրոսյանի գրառումը․

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյա՛ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:

Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնшսшկար քшրոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի шպօրինի կազմաքանդման, դատարանների նսեմшցման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնшտիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:

Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ… Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:

Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ: Քեզ 48 ժամ: Սպասում եմ պատասխանի

Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ  Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու, Ժամանակը գնաց…»։

(Visited 54 times, 1 visits today)