Այս մեղադրանքը ապացուցվելուց հետո, Ռ . Քոչարյանի վճարած 4.3 միլոն դոլար գրավի գումարը պետք է պետականացվի, իսկ ինքը կրկին կալանավորվի.Արտակ Գալստյան

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց գրավի և նա մոտ 4.3 միլիոն դոլարի դիմաց հայտնվեց ազատության մեջ:


Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի գրավը վերացվում,, գրավի գումարը պետականացվում է, եթե անձը թույլ է տալիս նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից մեկն ու մեկը: Այդ արարքների մեջ է ներառվում նաև այլ հանցանք կատարելը:
Օրերս Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց երեք հեռուստաալիքների, որով փաստացի ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին:Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողների կոռուպցիայի վերաբերյալ հարցերին ասաց հետևյալը՝;120 միլիոն դոլարի պարգևավճարը, օրենքով չնախատեսված, ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված, հիմա սա կոռուպցիա է թե կոռուպցիա չէ, սենց ակնհայտ բյուջեից գողություն է:

Դատարանը որոշեց կրկին կալանավորել ...
Ուղղակի կոռուպցիայի ձևերն են փոխվել, պարզվում է, որ պետք չի բյուջեից գողանալու համար ինչ որ բարդ ձևեր մտածել, ուղղակի կարելի է պարգևավճարի տեսքով շատ հանգիստ բյուջեն մսխել
Փաստացի Ռոբերտ Քոչարյանը հաստատապես հայտարարեց, որ ՀՀ պետական բյուջեն թալանվել է 120 միլիոն դոլարով, նշեց թալանի մեխանիզմը՝ պարգևավճար կրկին հաստատապես հայտարարելով, որ պարգևավճարներ տրամադրելը օրենքով նախատեսված չէ, այլ կերպ ասած դրանք տվող պաշտոնատար անձիք, բացի բյուջետային միջոցների յուրացումից կատարել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահում:
Քրեական դատավարության օրենքի 177-րդ հոդվածը սահմանում է, որ մամուլի հրապարակումները նույնպես դիտարկվում են որպես հաղորդում հանցագործության մասին և նախաքննության մարմինները պարտավոր են արձագանքել դրան:
Ելնելով վերը նշվածից կարծում եմ, որ ոչ Սերժի մնացորդ Արթուր Դավթյանը պետք է կատարի հետևյալ գործողությունը, այն է տա ցուցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում նշված փաստերի առթիվ նախապատրաստել նյութեր:
Եթե կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է, ապա բյուջէից 120 միլիոն դոլար թալանած մարդիկ պետք է կանգնեն դատարանի առաջ:
Եթե կպարզվի, որ նա ստել է, ապա Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ ՔրՕրի 333-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սուտ մատնություն:
Այս մեղադրանքը ապացուցվելուց հետո, Ռ . Քոչարյանի վճարած 4.3 միլոն դոլար գրավի գումարը պետք է պետականացվի, իսկ ինքը կրկին կալանավորվի:


Գնդակը ոչ Սերժի մնացորդ Արթուր Դավթյանի դաշտում է:
Սպասենք նրա հերթական մանյովրին:
Անձամբ ես, որպես իրավապաշտպան, երկուշաբթի օրը այս փաստերով հաղորդում կներկայացնեմ, որից հետո գլխավոր դատախազը ստիպված կլինի արձագանքել:

Արտակ Գալստյան

(Visited 909 times, 1 visits today)