Այլևս չեք կարողանա փրկել նույնիսկ Ձեր դերասան դեմքը.Թեհմինա Վարդանյանը Հայկ Մարությանին

Թեհմինա Վարդանյանը անդրադարձել է այսօրվա Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին.

Այլևս փաստ է, որ Հայկ Մարությանի ինքնազգացողությունը, ջղաձգումներն ու նյարդային պոռթկումները մի քանի անգամ սրվում են, երբ խոսափողին եմ մոտենում ես` մարդ, ով գիտի վերջինիս կյանքի լուսավոր ու մութ էջերը:

Այսօր, նմանօրինակ պահվածքն ավելի քան սպասելի էր գոնե ինձ համար: Մարությանը չթողեց ունենամ ՏԻՄ օրենքով սահմանված ելույթս, անջատեց խոսափողս և անվանեց հանցագործ: Չեմ խոսում էլ հիսթերիայի հասնող բղավոցների ու ոչ կոմպետենտ պահվածքի մասին:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, սոցիալական հեռավորություն պահելով, հանում են դիմակները և ելույթ ունենում: Մարությանի այս պահվածքն ուներ հստակ նպատակաուղղվածություն` լռեցնել ինձ:

Կուլիսային պայմանավորվածությու՞ն ...

Ցածր, շատ ցածր պահվածք!!! Ինչի՞ց ի՞նչ դարձաք, ումի՞ց ու՞մ վերածվեցիք: Այլևս չեք կարողանա փրկել նույնիսկ Ձեր դերասան դեմքը: Չնայած, երևի այդ նկատառումներից ելնելով էլ միայն 2019 թվականին Ձեր կինը 3 նոր առանձնատուն է ձեռք բերել Ձեր հարազատ Չեխիայում:

Ուզում եմ մեկ անձի ռեիտինգի շնորհիվ ընտրված քաղաքապետին հիշեցնել, որ 3 ամիս է քաղաքացիները նրան են փնտրում: Ո՞վ, ո՞վ, բայց նա իսպառ իրավունք չունի խոսել համավարակից ու կանխարգելումից, որովհետև ՏԱՊԱԼԵԼ Է այս ամենի պայքարի հետ կապված բոլոր կետերը:

Հ.Գ. Պրն. Մարության, հուսով եմ, հետայսու, ամեն գիշեր` քնելուց առաջ, հարցս կհիշեք

Հիշեցնենք, որ այսօր Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը անջատել է տվել Թեհմինա Վարդանյանի խոսափողը, ասելով՝ չեք կարողանում դիմակով խոսել, խեղդվում եք՝ մի խոսեք:

Չեք կարողանում դիմակով խոսել, խեղդվում եք՝ մի խոսեք, ես Ձեզ համարում եմ հանցագործ. Մարությանը անջատել տվեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը

Չեք կարողանում դիմակով խոսել, խեղդվում եք՝ մի խոսեք, ես Ձեզ համարում եմ հանցագործ. Հայկ Մարությանը անջատել տվեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը

Опубликовано Tert.am Среда, 24 июня 2020 г.

(Visited 59 times, 1 visits today)