Ակնհայտ է՝ ընտրություններում հաղթելու է Փաշինյանը․ Կոլերով

«Միգուցե ձեզ հիասթափեցնեմ, բայց կասեմ ճշմարտությունը՝ Ռուսաստանում չեն հետևում Հայաստանի նախընտրական արշավին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
RegionPress | NewsՆրա  խոսքերով՝ Ռուսաստանում կա 5-6 Հայաստանի մասնագետ, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց ընդհանուր առմամբ այդ հարցը Ռուսաստանի օրակարգում չէ․«Եվ երկրորդ՝ փորձագիտական մակարդակում նշվում է, որ ակնհայտորեն հաղթելու է Փաշինյանը։ Ուրեմն՝ ոչինչ չի փոխվելու»։  Մեր այն դիտարկմանը, թե շատ ուժեր այս օրերին շտապում են Մոսկվա, հայտարարում, որ Ղրիմը ռուսական է, խոսում հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասին և հարցին՝ արդյոք այդկերպ նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը,  Մոդեստ Կոլերովն արձագանքեց․

Пашинян раскритиковал реакцию ОДКБ на ситуацию на границе с Азербайджаном -  РИА Новости, 26.05.2021«Հարցն այն է, որ Հայաստանում կան տարբեր ուժեր, շատ բան են խոսում հայ-ռուսական  հարաբերությունների մասին։ Չենք կարող արձագանքել բոլորին։ Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ նկատել են և մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ընդդիմադիր շրջանակներում շատերը առաջ են քաշում այն թեզը, որ Ռուսաստանը որպես  դաշնակից՝ իր առջև դրված խնդիրները չի կարողացել լուծել և որ Հայաստանը պետք է փնտրի նոր դաշնակից՝ Ֆրանսիայի տեսքով։ Փաշինյանի այցելությունը Ֆրանսիա հենց այս կոնտեքստում է  դիտարկվում։

(Visited 77 times, 1 visits today)