Ադրբեջանը հասկացավ, որ առանց բայրաքթարի ունակ չէ մարտադաշտում դիմակայել հայ զինվորին․ «Հայաստանի Հանրապետություն»

Բերդ համայնքում հակառակորդի կրակոցների հետևանքով ոստիկանների հրազենային  վիրավորում ստանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ...«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանը շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից: Այդ իրողությունն ավելորդ անգամ փաստեցին Գեղարքունիքի սահմանային հատվածում նրա կազմակերպած նախահարձակ ռազմական գործողությունները: Վերջինս փաստացի շարունակում է ոտնձգությունները հայկական սուվերեն տարածքների նկատմամբ, որն անում է իրեն բնորոշ նենգ մարտավարությամբ՝ Երասխի հատվածում ուշադրությունը շեղող միջադեպից հետո պլանավորած հարձակում կազմակերպելով Սոթք-Վերին Շորժա հատվածում: Ադրբեջանի հետ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ վերջինս լռում է ոչ համարժեք պատասխան ստանալուց եւ կորուստներ տալուց հետո միայն: Այս դեպքում էլ հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները: Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերը ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել»

(Visited 120 times, 1 visits today)