Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որ ծրագրերը կարող են խաղաղության վերականգնման սիմվոլ դառնալ։
Չնայած քաղաքական բոլոր ջանքերին ու հակառակ եռակողմ հայտարարության, ԼՂ–ում ու հայ-ադրբեջանական սահմանին մարդիկ շարունակում են զոհվել։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով ես առաջարկում են ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմների ու հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողությունը։ Պատերազմի հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական։ Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ուզում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,– ասաց Փաշինյանը։Տարածաշրջանում խաղաղության վերականգնման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրագործումը, մասնավորապես` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։

«Դա նշանակում է, որ Հայաստանը երկաթուղային ու ավտոմոբիլային կապ կստանա Ռուսաստանի և երկաթուղային կապ` Իրանի հետ` Ադրբեջանի տարածքով, Իսկ Ադրբեջանը կստանա երկաթուղային ու ավտոմոբիլային կապ Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ` ՀՀ տարածքով»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ծրագրերը կարող են խաղաղության վերականգնման սիմվոլ դառնալ։

Президент РФ Владимир Путин в режиме видеоконференции принимает участие в заседании Совета глав государств - участников СНГ (16 октября 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում տարածաշրջանում խաղաղության հաստատմանըԳրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։

(Visited 30 times, 1 visits today)