Փաշինյանը հրավիրված է այսօր կայանալիք Գագիկ Ծառուկյանի դուստեր ու Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանքին

 

Այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է:

Նրանց պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են: Ռեստորանն արդեն շուրջ երկու ամիս է, ինչ փակ է: Պատրաստվում են էլիտար հարսանիքին:

Արտասահմանից ժամանել են մեծ թվով հյուրեր, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Երգելու են հայ եւ օտարերկրյա կատարողներ, բայց անունները դեռ հայտնի չեն:

Հարսի զգեստը կարել է լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբը, որի զգեստների արժեքը  կազմում է 200-300 հազար դոլար: Ըստ որոշ տվյալների  հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու:

(Visited 1 710 times, 1 visits today)