Փաշինյանը՝ Ալիեւին․ Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել

 

Եթե նախագահ Ալիեւն ուզում է խորանալ պատմության մեջ, ապա ես կարող եմ հիշեցնել նրան, որ հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներում Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել։ Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հայտարարությունը հետեւեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդարձակ ելույթին, որը ներկայացրեց, իր կարծիքով, «պատմական փաստեր այն մասին, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է»։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չարժի խորանալ պատմության մեջ, քանի որ ոչ միայն մեր թվարկությունից առաջ, այլ նաեւ առավել ուշ ժամանակաշրջանում ադրբեջանական ժողովուրդ Կովկասում գոյություն չուներ։ «Պատմականորեն այստեղ ապրել են հայեր, վրացիներ, սակայն ոչ ադրբեջանցիներ»,- հավելեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին եղել է Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությունը՝ Աթաթյուրքի եւ Լենինի դավադրության շրջանակներում։ «Ղարաբաղը երբեք անխկախ Ադրբեջանի մաս չի եղել»,- հիշեցրեց նա։

Փաշինյանը հավելեց, որ ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձեւի հիմնական կետը եղել է կրակի անպայման ու անհապաղ դադրեցումը։

(Visited 34 times, 1 visits today)