Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ, ես սկսել եմ ջերմել մայիսի 2–ին. ԱԺ պատգամավորի օգնական

Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ, ես սկսել եմ ջերմել մայիսի 2–ին: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ աշխատակազմում հաստատված դեպք կա։ Խոսքն իմ մասին է։ Որևէ խնդիր չեմ տեսնում չբարձրաձայնելու, հատկապես, երբ որոշ լրատվականներ արդեն հասցրել են առանց ինձ հետ համաձայնեցնելու սխալ տեղեկատվություն տարածել։ Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ: Ես սկսել եմ ջերմել մայիսի երկուսին:

(Visited 31 times, 1 visits today)