Ցավալի լուր.Ծնողները, ընտանիքը ամեն հնարավոր ու անհնարին բան արեցին, որ երեխան փրկվի, բայց նա հիվանդության դեմ անզոր գտնվեց

1 տարի շարունակ արյան չարորակ հիվանդության դեմ պայքարող հրազդանցի 10-ամյա Վարդուհի Մարիտիրոսյանը, որին անդրադարձել էր նաեւ նշ news.am ը, օրեր առաջ մահացել է: Վերջին ամիսներին Վարդուհու բուժումն իրականացվում էր Գերմանիայում, որտեղ պիտի ոսկրածուծի փոխպատվաստում արվեր:

Շուրջ 10 օր առաջ Վարդուհին ծնողների հետ վերադարձել էր հայրենիք:

Մի քանի օր Արյունաբանական կենտրոնում գտնվելուց հետո երեխան մահացավ:

«Ծնողները, ընտանիքը ամեն հնարավոր ու անհնարին բան արեցին, որ երեխան փրկվի, բայց նա հիվանդության դեմ անզոր գտնվեց: Բոլորիս ջանքներն ապարդյուն անցան: Երեխան չփրկվեց: Մինչև վերջին պահը հասուն մարդու պես պայքարեց Վարդուհին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մինչև վերջին պահը հույսներս չէինք կտրում, լավատես էինք, վստահ, որ Վարդուհին կառողջանա, բայց…»,-ասում էին համագյուղացիները:

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակչուհի 9-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի մոտ 4 ամիս տեւած հետազոտությունից հետո հայտնաբերվել էր արյան չարորակ հիվանդություն՝ ամենաբարդ վիճակը. Վարդուհուն անհրաժեշտ էր ոսկրածուծի փոխպատվաստում, որը հնարավոր էր միայն արտերկրում իրականացնել:

Վարդուհու ծնողները Երեւանի Արյունաբանական կենտրոնում քիմիայի մեկ կուրս ստանալուց հետո երեխային տեղափոխել էին Գերմանիա:

(Visited 26 times, 1 visits today)