Տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ. հանկարծ նկարս որ միամիտ տեղը պահեն դեմդ, կարող ա վախից ինսուլտ ստանաս… Ռուբեն Հայրապետյանի արձագանքը` Թորոսյանի գրառմանը.ձայնագրություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը, որով վերջինս իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված կորոնավիրուսի ահագնացող տեմպերի հետ և գրառել.

Նրա վերոհիշյալ գրառման հետ կապված, NEWSPRESS.am֊ը փորձեց կապ հաստատել Թորոսյանի «ցուցակում» հայտնված անձանց հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանցից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

-Պարոն Հայրապետյան, Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հիշատակված է նաև Ձեր անունը։ Նա Ձեզ տեսնում է որպես առողջապահության նախարարի թեկնածու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս գրառումը։

-Իհարկե, ես Ձեզ հաճույքով կպատասխանեի՝ Ձեր մասնագիտական աշխատանքը կատարելու համար, բայց, կներեք, ես չէի ցանկանա մեկնաբանել նման խեղկшտшկի ասածները։

Ես նրան երբևիցե նորմալ մարդ չեմ համարել, առավելևս այս կորոնավիրուսի տարածման պայմաններում, եթե առաջին իսկ օրվանից հետևած լինեիք նրա հայտարարություններին։ Իմ կարծիքով՝ նա պետք է դատվի՝ այդքան մարդու «գլուխ ուտելու» համար։

-Այսինքն՝ կորոնшվիրուսի հետ կապված կանխարգելիչ աշխատանքները բացասակա՞ն եք համարում։

-Գիտե՞ք ինչ, ես մասնագետ չեմ և ես ինձ թույլ չեմ տա նրա մասնագիտական աշխատանքը գնահատել, բայց հետևելով մյուս երկրներին և գնահատելով նրա կատարած հայտարարությունները՝ հասկանում եմ, որ ինքն ուղղակի ադեկվատ մարդ չի և չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել՝ կորոնшվիրուսի հետ պայմանավորված։

 

(Visited 59 times, 1 visits today)