Տաքսիստը՝ Թուրքիայի հավաքականից. «Էրդողանն ինձնից խլեց ամեն ինչ»

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հական Շուքյուրը պատմել է, թե ինչպես է դասավորվում իր կյանքը պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց մի քանի տարի անց:

2016 թվականին Շուքյուրը խնդիրների էր բախվել սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատությունների համար: Նրան ճանաչեցին որպես ահաբեկչական խմբավորման անդամ իսլամիստական հասարակական գործիչ Ֆետհուլլահ Գյուլենի հետ կապի պատճառով: Դրանից հետո Հականը ստիպված էր տեղափոխվել Սան Ֆրանցիսկո, որտեղ սուրճի բիզներ էր հիմնել: Սակայն այն բանից հետո, երբ հաստատություն էին սկսել հաճախել «տարօրինակ մարդիկ», նա հայտնվել էր ոստիկանության հսկողության տակ, իսկ նրա գործով զբաղվել էր Հետաքննությունների դաշնային բյուրոն: Հետագայում նախկին հարձակվողը տեղափոխվել էր Վաշինգտոն, որտեղ աշխատել է որպես տաքսու վարորդ և գրավաճառ:

«Հիմա ես աշխատանքի եմ անցնում: Ես այլևս չունեմ ոչինչ և ոչ մի տեղ: Էրդողանն ինձնից ամեն ինչ խլեց: Իմ ազատության իրավունքը, պարզաբանելու և ինքնաարտահայտվելու իրավունքը, աշխատելու իրավունքը», — Շուքյուրի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն՝ հղում անելով Welt am Sonntag-ին:

Շուքյուրը Թուրքիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է. նրա ակտիվում 51 գոլ է: Կարիերայի ընթացքում, որը տևել է 1987-ից 2008 թվականներին, նա հանդես է եկել «Սակարյասփորում», «Բուրասփորում», «Գալաթասարայում», «Տորինոյում», «Ինտերում», «Պարմայում» ու «Բլեքբերնում»:

(Visited 31 times, 1 visits today)