Տան տիրոջը սպшնել են, իր երեխաների աչքի առաջ

Առավոտյան սարսափելի սպանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ 35-ամյա տղամարդը սպшնվել է ընտանիքի, այդ թվում` երկու անչափահաս երեխաների աչքի առաջ։ Կրակոցներից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, բայց նա արդեն մшհացած է եղել:Ըստ  տեղեկությունների` կրակոցներ արձակած անձը ինքնաձիգը թողել է դեպքի վայրում։ Ավելի ուշ նրան էլ են հայտնաբերել։ Կասկածյալը 62 տարեկան տղամարդ է, ապրում է Էջմիածնում։Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի` տունը, որտեղ ապրում էր սպшնվածը, նախկինում պատկանել է կրակոցներ արձակած տղամարդուն: Նա գրավադրել է տունը և, ամենայն հավանականությամբ, չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով տունը դրվել է աճուրդի:Սպшնված տղամարդը բնակարանը գնել է աճուրդում, ինչն էլ տան նախկին ու ներկա տերերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել:

Տեղեկություններ կան նաև, որ կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է։

 

(Visited 91 times, 1 visits today)