Վստահ եմ, էդ բողոքողներիդ 99 տոկոսի համար էդ փողը խնդիր չի,ձեզ համար գույքահարկը կորած փող է, որովհետև ձեր հայրենիքը ավարտվում է ձեր պարսպով, ձեր դռան շեմի դիմացի կաֆելով

Ես, որպես Հայաստանի քաղաքացի, պահանջում եմ, որ իշխանությունները տեղի չտան «բնիկ» կամ «եկվոր» քաղքենիների և պետության վրա թքած ունեցողների, իրականությունից կտրված մարդկանց ճնշումներին և նորմալ, մարդավարի և ԴՈՒԽՈՎ թանկացնեն գույքահարկը։

Ես ամեն անգամ իմ բնակարանի և տան համար գույքահարկ վճարելիս ամոթից գետինն եմ մտում։ Դուք ո՞նց եք ուզում երկիրը դառնա երկիր, եթե ձեր բնակարանի ամսական գույքահարկը մի տուփ ծամոնից էժան է։ Լավ, մարդ եք, դուք չեք ամաչու՞մ, որ բողոքում եք։ Բա ամոթից գետինը չեք մտնու՞մ։

Կամ էդ ի՞նչ թանկացնել են թանկացնում։ Սա թանկացնել չի, սա թանկացնելու տնազ ա։

Ով բողոքում է էս օրենքի դեմ, որը հնարավոր ամենամեղմ, ամենաթեթև տարբերակն է թանկացման (իսկ իրականում գների նորմալացման), ինքը դրանով ցույց է տալիս, որ իր համար պետություն գոյություն չունի։ Իր համար իր սեփական տունն է միայն իրենը, իսկ ինչը դրանից դուրս է գնում, իրենը չէ։ Փողոցը իրենը չէ, վերելակը, մայթը, ասֆալտը, քարը, ծաղիկը իրենը չէ, այլ միայն իր տունն է իրենը, իր տան պատը, իր պարիսպը, և դռան դեմի մի քմ կաֆելը…

Վստահ եմ, էդ բողոքողներիդ 99 տոկոսի համար էդ փողը խնդիր չի, բայց էնքան հեռու եք «Պետություն» գաղափարից, որ ասում եք. «Խի՞ եք մեզ ստիպում, որ փող կորցնենք»։ Որովհետև ձեզ համար գույքահարկը կորած փող է, որովհետև ձեր հայրենիքը ավարտվում է ձեր պարսպով, ձեր դռան շեմով և շեմի դիմացի կաֆելով։ Ձեզ համար նորմալ է առնել 3000 դոլարանոց մեբել, բայց ափսոսում եք տալ 3000 դրամ գույքահարկ, որովհետև մեբելը ձեր սեփականն է, կարող եք շոշափել, իսկ պետությունը՝ ինչ-որ օտար-անհասկանալի բան, որի արժեքը չեք հասկանում։Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է ...

Նորմալ քաղաքացու համար գույքահարկը կորած փող չէ։ Դա մեր գրպանն է։ Այո՛, ես ուզում եմ իմ մի գրպանից հանեմ և դնեմ մյուս գրպան որը Երևանի, Հայաստանի բյուջեն է։ Ես քաղաքացի եմ, ես ուզում եմ վաղվանից ևեթ վճարել ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ։ Որովհետև ինչքան էլ իմ տունը լինի խնամված և մաքուր, եթե իմ երկրի փողոցը, բակը, սարը կորած է կեղտի մեջ, ես ապրում եմ կեղտի մեջ։ Սա կաչվում է «Քաղաքացիական գիտակցույթուն»։Քաղաքացու դեմ ուղղված քայլերից մեկն ...

Իսկ դուք՝ բողոքողներդ, միայն ցույց եք տալիս, որ ձեզ համար Հայրենասիրությունը վերջանում է այնտեղ, որտեղ պարզվում է, որ այդ հայրենիքի համար պետք է 3000 դրամ փող վճարել։ Ամոթ ա, իրոք ամոթ ա։ Նորմալ քաղաքացիները ամաչում են ձեր փոխարեն։

(Visited 56 times, 1 visits today)