Վարչապետը ուղիղ եթերում պատմում է թե ինչպիսի մարդկանցից է հիասթափվել

Հաջորդ հիասթափության աղբյուրը նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո հին ազդեցության գոտիների վերաձեւակերպում տեղի կունենա եւ իրենք կստանան շատ կոնկրետ բաժիններ: Նույնիսկ կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով եկել են X պահի ներգրավվել են քայլարշավի մեջ, հետո տեղի է ունեցել հեղափոխությունը, հետո տարբեր առաջարկներ են արել, ուզեցել են աշխատել X պաշտոնում, Y պաշտոնում, ընդգրկվել «Իմ քայլի» համամասնական ցուցակի մեջ: Օբյեկտիվ ինչ-ինչ պատճառներով մերժում են ստացել եւ դրանից մեկ շաբաթ անց արդեն հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո՝ «արդարության» պայքարում: Սա ես քննադատելու համար չեմ ասում, այլ որպես պոտենցիալ հիասսթափության աղբյուր: Ասում են՝ բա մենք քայլել ենք, բա այդ քայլածը կոնկրետ նյութական բանով չենք կարողանո՞ւմ փոխակերպել: Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ»,-ասաց Փաշինյանը:

(Visited 47 times, 1 visits today)