Վարչապետը՝ պարենային ապահովվածության մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պարենային ապահովվածության հարցին՝ նշելով, որ Հայաստանն այդ առումով խնդիրներ չունի։

«Եվ հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք։ Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ։ Հավի միսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի՝ 38 օրվա։ Բայց միաժամանակ, օրինակ, իմ ձեռքի տակ տեղականք է, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, եւ այդպես շարունակ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ լիարժեք ապահովված ենք նաեւ վառելիքով՝ բենզինով ու դիզելային վառելիքով։ Եվ ներկայում այդ ապրանքը նաեւ ներմուծվում է։

Իսկ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ բենզինի առնվազն 3 ամսվա պաշար կա երկրում։

(Visited 26 times, 1 visits today)