«Վարկս Էյ Էմ»-ի կողմից վարկերի տրամադրման գործընթացն ԼՂՀ-ում կասեցված է. նախարար

«Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերության գործունեությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, Արցախում կասեցված է:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ այս  մասին    այսօր  կայացած  մամուլի  ասուլիսին` պատասխանելով  լրագրողների  կողմից   բարձրացված     հարցին,  ասել է    ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը՝   հավելելով, որ  ընկերության    գործընթացը   դադարեցվել  է դեռևս    համակարգի  գործունեությունը սկսվելուց  մեկ  ամիս  անց:Նախարարը  նշել է, որ քաղաքացիներից  ստանալով  ահազանգեր,   այդ  հարցն  իրենք   քննարկել  են  համապատասխան    մարմինների  հետ  և  վարկերի    տրամադրման  գործընթացը  կասեցրել:Նրա  խոսքով՝   ներկայումս  Ստեփանակերտում  գործող  «Վարկս Էյ Էմ»  ընկերության  գրասենյակում  իրականցվում  է   միայն   նախկինում   տրամադրած  վարկերի    հավաքագրման  աշխատանքներ: Ի  դեպ,  որոշ  ժամանակ     Արցախի   բնակիչները,  վարկեր  էին  ստանում   նաև   Գորիսում   գործող     «Վարկս Էյ Էմ»   ընկերության   գրասենյակից:

(Visited 44 times, 1 visits today)