Վարակվածների թիվը շարունակում է ավելանալ, տվյալները հունիսի 12-ի դրությամբ

Հայաստանում հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 612 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 15281 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 77656 (մեկ օրում արվել է 2267 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 9298 անձ (ավելացել է 422-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 5639 անձ` վերջին մեկ օրում 173 անձ:

Ընդհանուր առմամբ, 258 պացիենտ մшհшցել է (ավելացել է 13-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մшհը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

(Visited 50 times, 1 visits today)