Վանո Սիրադեղյանը Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել, որում ասվում է․․․

Վանո Սիրադեղյանը և Նիկոլ Փաշինյանը - AniarcՎանո Սիրադեղյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել, որում ասված է․ «Նիկո՛լ, աղետաբեր ձախողումը օր օրի շնչում է մեջքիդ: Դա քո ձախողումը չի լինելու: Դա իշխանության ձախողումը չի լինելու, քանի որ հարցն ավելին է, քան իշխանությունը: Ինքդ արդեն հասկանում ես, թե ինչ, ոնց և ինչու եղավ:

Թշնամին դարպասների մոտ է: Զգոնությունդ կեղծ փաստարկներով թուլացրել են քեզ` քո համար ամենաանսպասելի պահին փաստի առաջ կանգնեցնելու համար: Դու դաշնակից չունես․ ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Ուժայինների վրա դու էլ գիտես՝ չես կարող հենվել, անգամ վստահել:

Tiv1Արցախում դու ոչինչ չունես, բացի զինվոր տղադ: Սփյուռքի դերն էդ պարագայում ֆիկցիա է: Քո ՔՊ-ականներն էլ ոչինչ են ու նման իրավիճակներում առաջինն են քեզ խփելու, իրենց վրից դավաճան-հող տվողի պիտակը մաքրելու ու Հայաստանում ապրելու իրավունքի համար: Լևոնին, Ռոբերտին ու Սերժին դավաճանած ու էսօր քո դուդուկի տակ պարողները վկա:

Քայլ արա, քանի դրա ժամանակն ունես: Մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ: Էդ երկու շաբաթն Աննայի խաղաքարտն էլի մի վերջին անգամ էլ օգտագործի` բոլորին շեղելու համար:

Արմեն Սարգսյանի վրա զապըդը պատերազմ չի թողնի: Թող հաղթող ուժը ժամանակ ունենա էս թնջուկից դուրս գալու, փորձանքը կանխելու համար:

Ինձ մի ասեք՝ Պարոն»,- ասաց խոզի գլուխը. Վանո Սիրադեղյան — AraratNewsՈրոշում կայացնելու համար դու երկու ամիս էլ չունես: Հասարակական աջակցություն դու այլևս չունես այնպես, որ դրա հետ հաշվի նստեն ներսում ու դրսում: Քայլ արա, քանի դեռ դրա շանսը քո ձեռքերում է: Հետո դառնալու ես դիտորդ, վերջում` քավության նոխազ:

Քո սիրած Պապ թագավորը դա չհասկացավ, զգոնությունը կորցրել էր, դու հասկացիր: Կարդա Արտաշեսյաններ: Կարդա Արտավազդի Ա-ի չարագուշակ խոսքերը:

Գտիր ասածս խոսքերն ու կարդա: Հասկացի` ինչ եմ ասում: Այնպես մի արա, որ քո հաջորդը նույն բառերը կրկնի: Պատմությունը դա չի ների երբեք: Չի ների ո՛չ քեզ, ո՛չ էլ մեր էս մի բուռ երկրին: Հարգանքներով`Վանո»:

(Visited 133 times, 1 visits today)