Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն

 

 

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։

109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, պոկելով 199 կգ և հրելով 230 կգ, երկամարտում գրանցեց 429 կգ արդյունք և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սիմոնը պոկում վարժությունում սահմանեց աշխարհի նոր ռեկորդ։

Արծաթե մեդալ նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Արյամնովը՝ երկամարտի 426 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Ժեն՝ երկամարտի 420 կգ արդյունքով։

(Visited 28 times, 1 visits today)