Նկարում մեր Բաչկովն է, ով հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ: Նկարը խորհրդանշական այնքանով, որքանով… Սեյ Յայլախանյան

Նկարում մեր Բաչկովն է, ով հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ: Նկարը խորհրդանշական այնքանով, որքանով… Սեյ Յայլախանյան

Սեյ Յայլախանյանն իր էջում գրել է. Հայ ազգը իրականում էդքան էլ վատը չէ, ինչքան մենք ենք մտածում. Միշտ էլ գալիս են զարթոնքի ժամանակներ ուրախության և խնդության, համազգային հիացմունքի և հաղթանակների… Գերմանիան, Ճապոնիան, ու էլի շատ պետություններ, որոնք կանգնած են եղել անդունդի

եզրին, ստորագրել են կապ իտուլիացիայի տակ, այժմ աշխարհում եղանակ թելադրողներից մեկն են դարձել. Համոզված եղեք, մենք Գերմանիայից ու Ճապոնիայից պակաս երկիր չենք. մենք էլ ունենք տաղանդներ, մենք էլ ունենք ուժեղներ, հարուստ անհատներ և հարուստ բնաշխարհ. Մեր պարտությունների և ցա վի հիմնական պատճառը

այն է, որ մենք ուղղակի չենք սիրում միմյանց, չենք սիրում ուրախանալ մեկս մյուսիս հաջողություններով, գնած մեքենայով, նոր աշխատանքով, նոր շրջապատով, նոր կապերով, նոր աշխատավարձով և նոր աշխարհայացքի ձևավորմամբ: Մենք չենք սիրում, երբ մեզանից հեռանալով մարդիկ առավել լավ, ավելի խելացի, ավելի թափով ու ավելի հեղինակավոր մարդկանց հետ են շփվում,

ծանոթություն հաստատում ու շրջապատ ստեղծում: Մենք ուղղակի վստահ ենք, որ մենք ենք հիմքը արդարության, ճշմարտության, բարու, լավի և արժեքների, իսկ այդպես ազգային մտածելակերպ երբեք չի զարգանում: Պատմությունից դասեր քաղել պետք է, սակայն և պատմությունը շարունակելու համար պիտի սխալներ գործել, քանզի աշխարհում ոչինչ չէր լինի, եթե դրա ստեղծման ճանապարհը

սխալներով կառուցված չլիներ. Հա, նկարի մեջ մեր Բաչկովն է, ով հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ: Նկարը խորհրդանշական այնքանով, որքանով ես ինքս տեսնում եմ հայի ու Հայաստանի ապագան: Եթե ցանկանում ենք շուտ դուրս գալ այս իրավիճակից, պարտավոր ենք ոչ միայն  ծափահարել Բաչկովին, այլ ամենքս այդ կերպ հաղթենք մեր ոլորտում, մեր աշխատավայրում, մեր մրցագոտիում, սիրենք, հարգենք, օգնենք և ամենքս դիպուկ հшր վածներով խփ ենք մի կետի. Վստահ եղեք, լավ ՀՀ ունենալու համար այդքան էլ մեծ ու ժամանակատար աշխատանք չկա անելու, ուղղակի պետք է գնահատել այն հողը, որի վրա ապրում ես

(Visited 52 times, 1 visits today)