Մխիթարյան. «Զլատանի հետ ընթրեցինք հայկական ռեստորանում, 2 օր հետո նա հեթ-տրիկ ձևակերպեց»

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը КраСава հայտնի ռուս բլոգերին հարցազրույց է տվել ու պատմել իր նախկին թիմակիցների մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում անընդհատ երաժշտություն էր հնչում՝ և՛ մարզումից առաջ, և՛ հետո: Ով առաջինն էր գալիս կամ լավ տրամադրություն էր ունենում երաժշտություն էր միացնում: Չէի ասի, որ պարում էի , ինչպես կպարեի ակումբում, բայց, երբ լավ տրամադրություն էի ունենում, պարում էի:

Ի՞նչ ընդհանուրություններ ունեն Մխիթարյանը, Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը, շատ բան, բացի նրանից, որ խաղադաշտում ընդհանուր լեզու էինք գտնում, նաև միշտ զրուցելու թեմա էինք գտնում: Մեր երեքից ամենակատակասերը Իբրահիմովիչն էր : Մի փոքր ուշ միացա նրան, հետո սկսեցինք կատակներ անել տարբեր թեմաների վերաբերյալ: Միասին նույնիսկ երեկոներ ենք անցկացրել. ընթրել ենք կամ ճաշել միասին, հիանալի ժամանակ էինք անցկացնում: Իբրահիմովիչը իրեն լրիվ այլ կերպ է պահում տեսախցիկների առաջ ու կյանքում: Երբ 2019-ին ամռանը «Արսենալի» հետ հավաքների էինք գնացել ԱՄՆ, հանդիպեցի նրա հետ Լոս Անջելեսում: Նստեցինք, խոսեցինք: Զլատանը նույնն է, չի փոխվում, միշտ լավատես է: Հիմա 37 տարեկան է, բայց այն նույն տղան է, որին հանդիպել էի 3 տարի առաջ:

Ճի՞շտ է արդյոք, որ Զլատանը սիրում է հայկական խոհանոցը, իսկ Պոգբան՝ հայկական երաժշտությունը: Այդքան էլ այդպես չէ, որ Իբրահիմովիչը սիրում է հայկական խոհանոցը, ուղղակի մենք պայմանավորվել էինք , որ միասին գնալու ենք ընթրելու, ես նրան առաջարկեցի գնալ հայկական ռեստորան: Մենք շատ լավ ժամանակ անցկացրինք ու համեղ հաց կերանք: 2 օր հետո խաղ անցկացրինք Եվրոպա լիգայի շրջանակում ու նա 3 գոլ խփեց «Սենտ Էտյենին»: Կարծում եմ, որ դա յուրատեսակ ավանդույթ է դարձել, քանի որ անցած տարի, երբ հանդիպեցինք Ամերիկայում, գնացինք ռեստորան, բայց այս անգամ ճապոնական, հաջորդ օրը նա հեթ-տրիկ խփեց «Լոս Անջելեսին»: Այդ մասին նրան ասել եմ: Այո, ամեն ինչ հայերից է գալիս (ծիծաղում է -խմբ):

Ե՞րբ Զլատանն ու Պոգբան հյուր կգան ինձ Երևան, չգիտեմ, հույս ունեմ, որ հնարավոր է: Պարզապես պետք է հրավեր ուղարկել: Չգիտեմ կհամաձայնեն, թե ոչ»,-պատմել է խաղացողը:

(Visited 67 times, 1 visits today)