Հոլանդիայի հավաքականը գերազանցեց Գերմանիայի հավաքականին

 

Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպման մասին:

«Արժանի հաղթանակ տոնեցինք: Խաղադաշտում բոլոր առումներով գերազանցում էինք մրցակցին: Երկրորդ խաղակեսի սկզբում Գերմանիան 2 լավ հնարավորություն ստեղծեց, սակայն արդյունքի հասնել չհաջողվեց»,- Կումանի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Գերմանիայի հավաքականը պարտություն կրեց 4:2 հաշվով

Գերմանիան C խմբում 9 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն է, որն ունի 12 միավոր: Հոլանդիայի հավաքականը 6 միավորով երրորդ տեղում է

(Visited 56 times, 1 visits today)