ԿԵՑՑԵՍ. Հայը հերթական հաղթանակը բերեց… Արթուր Դալալոյանը 262,500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

ՌԴ-ի մարմնամարզության հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Արթուր Դալալոյանը 262 հազար 500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: ՌԴ-ի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին

և Նիկիտա Նագորնին: 2-րդ տեղում Ճապոնիայի, իսկ երրորդում Չինաստանի ընտրանիներն են: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի առավել կարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են երեսուներեք մարզաձևեր,

իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ը արդեն իսկ կային, ութը նոր են կառուցվել, իսկ տասը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ երեսուներեքով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 մլրդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, ուր բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան:

(Visited 159 times, 1 visits today)