ԿԵՑՑԵ՜Ս… ՀԱՂԹԱՆԱԿ… Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում ՓԱՌԱՀԵՂ հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ : ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը ՓԱՌԱՀԵՂ հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես
Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամա րտի մրցաշարի

1/8 եզրափակչում մենամա րտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ նա հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ։ Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել ու դուրս եկել Օլիմպիական խաղերի բռնցքամ արտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամար տի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակչի մենամարտը կկայանա օգոստոսի երեքին։ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, եւ 2016ի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։ Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական  խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին ու 2-րդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

(Visited 42 times, 1 visits today)