Դիեգո Մարաշլյանի հարազատ եղբայրը Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու ցանկություն է հայտնե

ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Ըստ Ջանջոյանի, իր եղբայրը՝ ֆուտբոլային գործակալ Սերգեյ Պետրոսյանը մի քանի տարի է կապի մեջ է Մարաշլյանների ընտանիքի հետ ու հայտնել է այս տեղեկությունը: Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, գնում է ավագ եղբոր հետքերով: Հիմա հանդես է գալիս Ուրուգվայի 2 ուժեղագույն ակումբներից մեկի՝ Պենյարոլի Մ-19 տարեկանների թիմում: Այս ակումբում է խաղացել նաև ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա նրա 18-ամյակը։ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Մ- 19 տարեկանների հավաքականի առաջիկա ընկերական խաղին հրավիրելու Նիկոլասին, ինչպես նաև հրավիրելու վերջինիս ընտանիքի անդամներին։ Հատկապես ողջունելի է ծնողներին Երևան հրավիրելու պատրաստակամությունը, որից հետո կարող է նախադրյալներ ստեղծվել ավագ Մարշալյանի՝ Երևան հրավիրելու համար, ով այս օրերին բավական հաջող հանդես է գալիս Ուրուգվայի օլիմպիական՝ Մ-23 տարեկանների հավաքականում ու արդեն դարձել է գոլի, գոլային փոխանցման հեղինակ։

(Visited 41 times, 1 visits today)