Գոռ Մինասյան՝ փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում հավաքելով 460 կգ։

Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 437 կգ (192+245)։

(Visited 46 times, 1 visits today)