Արիանեին կորցնելուց հետո Ազգերի գավաթում Լևոն Արոնյանը մեկնարկել է պարտությամբ

Այսօր մեկնարկել է շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային  մրցաշարը։ Հայտնի է, որ առաջին տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ (2։2)։Կնոջ՝ Արիանե Կաոիլիին կորցնելուց  հետո Եվրոպայի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն է  անցկացրել Լեւոն Արոնյանը, ով սև խաղաքարերով պարտվել է Վլադիսլավ Արտեմևին։

ՖԻԴԵ-ն վստահեցրել է, որ կապահովի արդար խաղի բոլոր կանոնները։ Խաղերի ընթացում շախմատիստները տեսակապով հասանելի են լինելու, իսկ նրանց խաղը հսկելու է մրցավարական անձնակազմը։ Ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:

Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, որից հետո մայիսի 10-ին երկու լավագույն հավաքականները կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենակարճ ժամանակում՝ 25 րոպե և ընթացքում ավելացված ևս 10 վայրկյան:

(Visited 340 times, 1 visits today)