Սերժը պլանքաշ էր, ուղեղը չէր աշխատում, մենակ ղումար էր խաղում, իսկ մյուսը նախագահը՝ մարդասպան էր.Փայլակ Հայրապետյան

«Վերաքննիչ դատարանը մեղմացրել է այդ հանցագործի պատիժը, որովհետև այդ գործում կան Տիգրան Սարգսյանի, Ռուբեն Վարդանյանի, Կճոյանի և այլոց անունները։ Ես ով եմ դրանց մոտ, որ իմ օգտին որոշում լիներ։

Գողերը թալանել են ինձ Աշոտի միջոցով, իրենք այդ թալանի արդյունքում ջրից չոր դուրս եկան, հիմա էլ ամեն ինչ անում են, որ Աշոտին էլ հանեն, պրծնեն։

Սա խայտառակություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մեղմացրել է 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի մեղադրանքը: 2019թ. հունիսի 24-ի որոշմամբ՝ Աշոտ Սուքիասյանն անմեղ է ճանաչվել Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը բավարարել է Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի և Կարեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հոկտեմբերի 2-ի դատավճիռը։ Աշոտ Սուքիասյանն, ըստ նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի որոշման, չի իրականացրել փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից չարամտորեն խուսափելը), նշանակել է ազատազրկում՝ 6 տարի ժամկետով և 40 մլն դրամի չափով գույքի բռնագանձմամբ, պատժի կրման սկիզբը համարել 2014-ի հունվարի 31-ը:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը մոտ 2,5 անգամ կրճատել է առաջին ատյանի դատարանի որոշմամբ պատժի կրման չափը: Այս որոշումը Վերաքննիչ դատարանը հրապարակել է 4 ամիս անց Նյութի աղբյուրը`YN.am

Ամեն դեպքում Փայլակ Հայրապետյանը նշեց նաև, որ ինքը ոչ մի սպասելիք չունի հայաստանյան դատարաններից, քանի որ ամբողջ համակարգը «Սերժի, Ռոբի տակ է»։ «Դատական համակարգի հերն անիծվեց հենց նրանց ժամանակ։ Սերժը պլանքաշ էր, ուղեղը չէր աշխատում, մենակ ղումար էր խաղում, իսկ մյուսը՝ մարդասպան էր։ Իսկ առաջին նախագահը թուրք էր։ Բայց դատական համակարգի ոչնչացումը սկսեց Քոչարյանի ժամանակ։ Ամբողջ դատական համակարգի հերն անիծեց, հիմա գնացել նստել ա բանտում ու շռում ա տակը։ Բայց հիմա վախից ա շռում տակը։ Դրանք բոլորը վախկոտ մարդիկ են։ Մեր 3 նախագահներն էլ վախկոտ են եղել»,-եզրափակեց Հայրապետյանը։ Նյութի աղբյուրը`YN.am

(Visited 344 times, 1 visits today)