ՍԴ նախագահը հեղափոխությունից հետո ծառայություն է առաջարկել վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում  խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին: Նա  մեջբերեց Թովմասյանի «նրանք հերոս մարդիկ են խոսքերը» ՍԴ անդամների մասին: «Դուխա տալիս էլի: Ես ուզում եմ հասկանամ՝ էդ ում դեմ պայքարի, հանուն ինչի են հերոս: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ: Էդ ում դեմ է պայքարում ՍԴ-ը, հանուն ինչի՝ ՀՀ-ում ժողովրդավարական պետությա՞ն: Լուրջ, բայց 2013 թ-ի նախագահական ընտրությունները, բա կեղծված ընտրությունները բոլոր ժամանակների: Բա 1996 թ-ի, 1998-ի, 2003 թ-ի, 2008 թ-ի կեղծված նախագահական ընտրությունները: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի  հերոսի կոչման շնորհման մասին է խոսում ՍԴ նախագահը: Մենք ասում ենք՝ ՍԴ հարգելի անդամներ, խնդրում ենք մի պայքարեք սեփական երկրի եւ դրա ապագայի դեմ: Մի դարձեք հիբրիդային պատերազմի երազանքով ապրող ֆորպոստ»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Նա ասաց, որ հարուցված է քրեական գործ՝ ՍԴ  նախագահի պաշտոնը օկուպացնելու մասին:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև փակագծեր բացեց: 2018 թ-ից հետո Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իրեն: «Ասել է, որ քանի որ ես եմ սահմանադրության տեքստի հեղինակը, կարող եմ ձեզ պատմել խութերի մասին, մենք կարող ենք անել իրար հետ եսիմինչեր: Նա առաջարկներց հետո ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցության ցանկություն չունեմ եւ չեմ ունեցել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում  խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին: Նա  մեջբերեց Թովմասյանի «նրանք հերոս մարդիկ են խոսքերը» ՍԴ անդամների մասին: «Դուխա տալիս էլի: Ես ուզում եմ հասկանամ՝ էդ ում դեմ պայքարի, հանուն ինչի են հերոս: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ: Էդ ում դեմ է պայքարում ՍԴ-ը, հանուն ինչի՝ ՀՀ-ում ժողովրդավարական պետությա՞ն: Լուրջ, բայց 2013 թ-ի նախագահական ընտրությունները, բա կեղծված ընտրությունները բոլոր ժամանակների: Բա 1996 թ-ի, 1998-ի, 2003 թ-ի, 2008 թ-ի կեղծված նախագահական ընտրությունները: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի  հերոսի կոչման շնորհման մասին է խոսում ՍԴ նախագահը: Մենք ասում ենք՝ ՍԴ հարգելի անդամներ, խնդրում ենք մի պայքարեք սեփական երկրի եւ դրա ապագայի դեմ: Մի դարձեք հիբրիդային պատերազմի երազանքով ապրող ֆորպոստ»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Նա ասաց, որ հարուցված է քրեական գործ՝ ՍԴ  նախագահի պաշտոնը օկուպացնելու մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև փակագծեր բացեց: 2018 թ-ից հետո Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իրեն: «Ասել է, որ քանի որ ես եմ սահմանադրության տեքստի հեղինակը, կարող եմ ձեզ պատմել խութերի մասին, մենք կարող ենք անել իրար հետ եսիմինչեր: Նա առաջարկներց հետո ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցության ցանկություն չունեմ եւ չեմ ունեցել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

(Visited 57 times, 1 visits today)