Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից Մայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին  հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։Նրա խոսքով՝ քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն 2019 թ. հունվարի 24-ին բավարարել էր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

(Visited 40 times, 1 visits today)