«Սաղ աշխարհը դողում է էս հիվանդությունից, որովհետև ԱՄՆ-ն էդպես է ուզում». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չինաստանում մի հիվանդություն կա, վարակիչ: Հիվանդացել են 400 հազար մարդուց մեկը, ու ցավոք մահացել 15 միլիոն մարդուց մեկը։
Էդ հիվանդությունից 80 միլիոն գերմանացուց 1 հոգի է հիվանդացել, 70 միլիոն ֆրանսիացիներից` 3-ը։
Պատկերացրիք չէ՞:
Հայաստանում էդքան մարդ չկա, որ էս էպիդ. տվյալներով էնքան մարդ հիվանդանա, որ մեկը մահանա։ Ու հիմա սաղ աշխարհը դողում է էս հիվանդությունից, որի հարուցիչը կորոնավիրուս են կոչում։ Դողում են, որովհետև ԱՄՆ-ն էդպես է ուզում։ Տնտեսական մրցակցություն, հիբրիդային պատերազմ…
Մի խոսքով` կայֆավատ արեք»։

(Visited 100 times, 1 visits today)