Սահմանը պահող գյուղացու «սալյարկի» գողը՝ի դեմս Սերժիկ Սարգսյանի իրավունք չունի խոսել ազգային արժեքներից. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
՛՛Դատարանի առաջ կանգնելու փոխարեն,սահմանը պահող գյուղացու «սալյարկի» գողը՝ի դեմս Սերժիկ Սարգսյանի իրավունք չունի խոսել ազգային արժեքներից,«մտահոգվի»
երկրի իրավիճակով:

1999 թվականի Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն իրավունք չունի բարբաջել երկրի անվտանգության մասին:
2008 թվականի Մարտի1-ի ողբերգության թիվ մեկ շահառուն գլխավոր ամբաստանյալի կողքին լինելու փոխարեն հայրենիքի ու հայրենասիրությունից խոսելու իրավունք չունի:

Սերժ Սարգսյանը, Սաշիկը և Լևոն ...

Տարիներ շարունակ ընտանիքով բարեկամներով,որոնք հետախուզման մեջ են,երկիրը ասպատակած,կեղեքած, թալանած մարդը իրավունք չունի ծպտուն հանել կոռուպցիայից:
Ընտրակեղծիքների կնքահայրերից մեկը,օլիգարխների և թաղի խուժանների օգնությամբ իշխանությունը արյան գնով վաստակածը ամոթ պետք է զգա ժողովրդավարական արժեքներից խոսելիս:

Էդ Սերժ Սարգսյանի և Վովա Գասպարյանի ...

Բանակի մասին պետք է լռի:
Քաղաքացու մասին պետք է լռի:
Հասկանալի է,որ ուզում է «կոմանդին» ոգևորել:
Ուշ է,շատ ուշ՛՛:

(Visited 39 times, 1 visits today)