Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը հետաձգվել է, ինչ հիվանդություն է ախտորոշվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրավիրված դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց` առողջական վիճակի պատճառով:

Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը,  «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն, Ռ. Քոչարյանին ախտորոշվել է զարկերակային ճնշման հիպերտենզիա, և նրա՝ դատական նիստին ներկա լինելը նպատակահարմար չէ: Ուստի, քանի որ հնարավոր չէ նիստն առանց մեղադրյալի շարունակել, այն հետաձգվեց: Հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 17-ը:«Պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով»,- ասված է տեղեկանքում:Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենան մարտի 17-ին՝ ժ. 13:00-ին:

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 7-ի ուշ երեկոյան, հաջորդ օրը նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ: Մինչ այդ՝ մարտի 6-ի նիստում դատարանը մերժել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դրան միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։

(Visited 144 times, 1 visits today)