Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մարտի 7-ի ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նա որոշ զննումներ պիտի անցնի: Այս մասին լրատվամիջոցների հետ  զրույցում հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրատվամիջոցներին ին փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
«Տեղափոխությունը եղել է բժշկի ցուցումով, նախընտրության հարց չի եղել, ավելին չեմ  կարող այս պահին ասել»: Հայտնի է, որ Քոչարյանը հերթական բուժզննումն անցել էր անցած տարվա հոկտեմբերին «Իզմիրլյան» կենտրոնում:

(Visited 37 times, 1 visits today)