Ջորջ Քլունին մտնում է իսպանական ֆուտբոլային շուկա

Ամերիկյան ներդրումային մի ընկերություն աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի գլխավորությամբ ցանկանում են ֆուտբոլային գործությունեություն ծավալել: Նրանք դիտարկում են իսպանական «Մալագան» գնելու տարբեակը:

AS պարեբրականի տեղեկություններով, Քլունիի ու «Մալագայի» սեփականատեր Աբդուլա Ալ Տանիի միջև այս պահին բանակցություններ են ընթանում: Շեյխերը, ըստ տեղեկությունների, պահանջում են 100 միլիոն եվրո, սակայն ամերիկյան կողմը հնարաժարվում է այդ գումարը վճարելուց: Նշենք, որ 2010 թվականին՝ Տանին ձեռք է բերել «Մալագան» 36 միլիոն եվրոյով ու մի քանի տարի անց իսպանական ակումբը հասել է մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Այս մրցաշրջանում «Մալագան» հանդես է գալիս Սեգունդայում ու 37 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը:

(Visited 46 times, 1 visits today)