Ջերմուկի բնակիչը թալանել է 23 բնակարան.տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել

Image result for թալանել է բնակարան

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման են ենթարկել Ջերմուկի 44-ամյա մի բնակչի: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

44-ամյա տղամարդը խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հիմնականում պատուհանները հարմարեցված գործիքով բացելու միջոցով, շուրջ 19-ը բնակարնային գողություն է արել, նույն եղանակով ևս 4 բնակարանային գողություն էլ կատարել էր մարզերում:

Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:

Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

(Visited 73 times, 1 visits today)