Ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,  16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի  16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

(Visited 21 times, 1 visits today)