Պարոն Մարուքյան դուք ամեն ինչ արել եք որ ձեզ հարվածեն. բանավեճ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև

ԱԺ միջանցքում այսօր՝ մայիսի 13-ին, բանավեճ սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ։
Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին ասաց, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ տեղի է ունեցել քաղաքացիների նկատմամբ բռնություն, որի ժամանակ ինքը «Ելք» դաշինքի խմբում գրել եւ կոչ է արել՝ դուրս գալ փողոց որպես ավագանի, որպես երեւանցի, սակայն Մարուքյանը դուրս չի եկել։

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ Էդմոն Մարուքյանն էր ուզում՝ իրեն խփեին. «Դուք մեկ տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեմ։ Դուք անում եք ամեն ինչ, որ ձեզ խփեմ։ Պարոն Մարուքյան դուք ամեն ինչ արել եք որ ձեզ հարվածեն, որ դուք հարցազրույց տաք, ելույթ ունենաք։ Ցավդ տանեմ, վիրավորանքը կարծիք չի»։

Մարուքյանն ասաց, որ նրանց պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. «Ես կոչ եմ անում, որ Ալեն Սիմոնյանը դատապարտի ինձ թիկունքից խփող ընկերներին»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանությունն էլ չպետք է տրվեր սադրանքի. «Մենք ձեզ բազմիցս շանս ենք տվել։ Ցավոք, դուք այդ շանսից չօգտվեցիք»։

1 տարի է՝ ուզում եք՝ Ձեզ խփեմ. ԱԺ միջանցքում բանավեճ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև

(Visited 35 times, 1 visits today)