«Պարզվում է սրանք նույն կանայք են,որոնք Գյումրիում երիտասարդ դաշնակների նման,փորձում էին ծեծել Մարուքյանին».Լյովա Եղիազարյանի բացահայտումը

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տեսանյութ եմ նայում,որտեղ շուկայում ղարաբաղցի կանայք հրճվանքով,պաչ-պռոշտիով են դիմավորում հակապետական դաշինքի անդամներին։Ու դուք տեսնեիք դաշնակ Իշխանի լայն ժպիտը,երբ կանանցից մեկը նրան ասաց,թե կուզենար,որ նա դառնա վարչապետ;Իշխանը շողում էր ուրախությունից,ոտները պար էր գալիս,բերանն էլ կարմիր խնձոր չէր գնում։

Պարզվում է սրանք նույն կանայք են,որոնք Գյումրիում երիտասարդ դաշնակների նման,փորձում էին ծեծել Մարուքյանին։Նրանցից մեկը նույնիսկ չդիմացավ՝տեսաք ի՞նչ օրը գցինք Մարուքյանին։

Այս կանայք գուցե այնտեղ էին հավաքվել Հայաստանից ուղարկած կոմունալ ծախսերը վճարելուց,կամ տրված օգնությունն ու թոշակը ստանալուց հետո։

Էդ որ շուկայում արխային ծախսում եք,չեք մտածու՞մ,թե ով է ուղարկում և ու՞մ հաշվին է ուղարկում։

Անաղուհաց։

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 165 times, 1 visits today)