Պարզաբանում է Արսեն Թորոսյանը.Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է

Արսեն Թորոսյանը իր էջում գրել է.

Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:

Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:

Տնօրենի իրավաչափ որոշումամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից:

Нет описания фото.

(Visited 29 times, 1 visits today)