Պատրաստվում էիք տղաներիս հետ գնալ Եռաբլուր… տաքսի պատվիրեցի, ասացի. «Եռաբլուր»… Ռադիոյով երաժշտություն էր հնչում, վարորդն անմիջապես անջատեց ու… Գոհար Խանումյան

Գոհար Խանումյանը գրել է. Արցախյան Պшտ երшզմը փոխեց շատերիս. դարձանք անտարբեր, միմյանց չվստահող ու իրար ամեն ինչում մե ղшդրnղ: Այսօրվա կատարվածը, սակայն, ինձ ապացուցեց հակառակը: Այսօր, ինչպես յուրաքանչյուր կիրակի, տղաներիս՝ Գևորգի ու Դավիթի հետ պատաստվում

էինք գնալ Եռաբլուր: Տաքսի պատվիրեցի: Եկավ ինչպես գրեթե միշտ «Opel» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը մի երիտասարդ էր: Նստեցինք մեքենան, բարևեցի ու ասացի որտեղ ենք գնում. «Եռաբլուր»: Ռադիոյով երաժշտություն էր հնչում: Վարորդը անմիջապես անջատեց: Ամբողջ Ճանապարհին լուռ էինք: Երբեմն փոքրիկ Դավիթը,

մուգ կարմիր վարդերի փունջը ամուր գրկած, խшխ տnւմ էր լռությունը իր անմեղ հարցերով: Հասանք Եռաբլուր: Վճարը կազմել էր ութ հարյուր դրամ: Դավիթս ձեռքիցս խլեց հազար դրամանոցը և վարորդին տվեց: «Խնդրում եմ, մի՛ վճարեք, թույլ տվեք չվերցնեմ դրամը, քու՛յրս»: Անակնկալի եկա ես։ Տղայիցս թղթադրամը վերցրեցի ու կրկին մեկնեցի

վարորդին: Ամшչեց, մեքենայի հայելու միջից նայելով աչքերիս մեջ ու ասաց. «Իջե՛ք, խնդրում եմ, վճարել պետք չի»: Բայց Կրկին hшմшռեցի, ամա չելով վերցրեց գումարը: Իջանք մեքենայից, հասկացա, որ անիմաստ hшմшռություն արեցի, գուցե վիրшվnրեցի երիտասարդ վարորդի ինքնասիրությունը… սակայն անասելի տա քացավ սիրտս шնծшնոթ, բայց uրտшցшվ հայի վերաբերմունքից: Հասանք Տիկոյի մոտ… Դավը

գլխիկոր անցնող տղամարդկանց մեջ փնտրում էր իր քեռուն: Հետադարձի համար կրկին տաքսի պատվիրեցի: Վարորդը հիսունն անց տղամարդ էր: Ես տղաներիս հետ Նստեցինք տաքսին ու ասացի հայրական տան հասցեն: Լուռ էինք, մենակ Դավն էր ժամանակ առ ժամանակ հարցեր տալիս: Հասանք: Մեկնեցի փողը: Վարորդը թեք վեց դեպի ինձ Ու ասաց. «Վճարել պետք չի, Ձեզ շնորհակալություն»: Էս անգամ չhшմшռեցի, ես էլ շնորհակալություն հայտնեցի և իջանք մեքենայից: Մեկ օրվա ընթացքում երկու անծանոթ հայ թեկուզ փոքրիկ, սակայն մարդկային մի կարևոր արարք արեցին՝ լուռ, առանց պաթոսի ու ի սրտե: Սիրում եմ ազգիս հենց այս տեսակը, չի մե ռել այն… Վերած նվելու ենք կրկին…

(Visited 50 times, 1 visits today)