Պատմական բացառիկ լուսանկար,այ սա է Վերնատունը

Պատմական բացառիկ լուսանկար. Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունը ԱՄՆ-ում 1919 թվականին:

Ներքևի շարքում ձախից՝ աջ. ՀՀ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան, իշխան, գեներալ, հետագայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունի, ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, զորավար Անդրանիկ Օզանյան, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյան:
Վերևի շարքում ձախից՝ աջ. գյուղատնտեսական հարցերով պատվիրակության անդամ Հարություն (Արտեմ) Պիրալյան, ռազմական պատվիրակության անդամ Միքայել Տեր-Պողոսյան, կապիտան Սուրեն Մելիքյան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան, ռազմական պատվիրակության ղեկավար, գնդապետ Հայկ Բոնապարտյան:

Փшխստшկաններով լի նորանկախ Հայաստանի համար այդ դժվարագույն ժամանակաշրջանում ՀՀ պատվիրակությունը կարողացավ լուծել երկրի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով Հայաստան

(Visited 303 times, 1 visits today)