Պասուց տոլմայի պատրաստման այս եղանակի մասին քչերը գիտեն

Պատրաստում ենք պասուց տոլմա

թթու կաղամբ

2 բաժակ կարմիր լոբի

2 բաժակ սիսեռ

2 բաժակ ոսպ

2 բաժակ ձավար

500 գրամ տոմատ

500 գրամ բուսական յուղ

500 գրամ սոխ

1 փունջ մաղադանոս

1 փունջ համեմ

աղ, պղպեղ

Միասին պատրաստում ենք պասուց տոլմա

Պատրաստման եղանակը`

Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:

Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:

Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:

Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:

Հայկական խոհանոցից ձեզ ենք ներկայացնում Պասուց տոլմայի պատրաստման լավագույն բաղադրատոմսը.

Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:

Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ:

(Visited 118 times, 1 visits today)